«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Չկա բարեփոխումների ծրագիր»

«Չկա բարեփոխումների ծրագիր»
06.11.2014 | 19:04

Ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ մի հատված հույս է կապում ոչիշխանական եռյակի հետ և ակնկալում, որ դրանում ընդգրկված ուժերը կարող են ցանկալի փոփոխություններ իրականացնել երկրում:

Մշակութաբան Արա Նեդոլյանի կարծիքով` չկա բարեփոխումների ծրագիր: Ըստ նրա՝ պետք է լինի ծրագիր, թե ինչ փոփոխություններ են ուզում իրականացնել իշխանափոխություն պահանջող ուժերը:
«Չկա ոչ մի երաշխիք, որ Գագիկ Ծառուկյանը կլինի սահմանադրական կարգի վերականգնման ջատագով»,- նշեց Արա Նեդոլյանը: Նրա համոզմամբ՝ պետք է հստակ ձևակերպվի՝ ի՞նչ են ուզում փոխել այդ մարդիկ և ի՞նչ կարող են փոխել:
Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ այս օրերին Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կազմակերպած ակցիային, ապա Արա Նեդոլյանը կարծում է, որ Շանթը հանդես եկավ որպես հրապարակախոս, մտածող, բայց ոչ՝ հանրային օրակարգի կազմակերպիչ: Նրա գործողությունները, ըստ մեր զրուցակցի, մասամբ են արտահայտում հանրության ցանկությունները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 22309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ